Հուլուսի Աքարը ԱՄՆ-ից F-16-ի ձեռքբերումը երկար գործընթաց է համարում
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի կոչ է արել զգուշավոր լավատեսություն դրսևորել ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման հարցում։
«Սա երկար գործընթաց է, և մենք ակնկալում ենք դրական արդյունք: Արդյո՞ք այն դրական կավարտվի, գուցե: Բայց հաստա՞տ, ո՛չ: Մենք ուշադիր հետևում ենք գործընթացին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Աքարը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ապրիլի վերջին Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել էր, որ ծրագրվում է ակտիվացնել շփումները Անկարային F-16 կործանիչների մատակարարման շուրջ, իսկ անհրաժեշտության դեպքում երկու երկրների նախագահներ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը կարող է միանալ այդ գործընթացին: Ավելի վաղ Աքարը հայտնել էր նաև, որ թուրքական կողմը կործանիչների վաճառքի հետ կապված նամակ է գրել ԱՄՆ Պետդեպարտամենտին, որն այնուհետև ուղարկվել է Կոնգրես։ Պետքարտուղարությանն ուղղված նամակում ասվում է, որ կործանիչները Թուրքիային վաճառելը կբխի ԱՄՆ ազգային անվտանգության շահերից։
Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման սարքավորումներ իր ռազմաօդային ուժերին սպասարկող ինքնաթիռների համար: Անկարայում F-16 գնելու ցանկության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նրան հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից՝ կապված Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան