Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն իրավաչափ չի լինի, քանի դեռ արգելանքի չեն վերցվել «քացի տվող» ՊՊԾ պետը. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Լուսաբացին խայտառակ ապօրինի ձևով ձերբակալել են Հենրիխ Դանիելյանին ու տեղափոխել Գյումրի։
Հավատացնում եմ, որ Հենրիխը ոչ մի կապ չունի իրեն վերագրող արարքի հետ։ Հավատացնում եմ, որ այդ մասին ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ լավ տեղյակ են «իրավապահ»-ի անվան տակ քաղաքական հրահանգ կատարողները։
Խնդիրը շատ պարզ է. փորձել սևացնել Հենրիխի անունը և մի քանի օրով չեզոքացնել նրան։ Առաջինը իհարկե չի հաջողվելու, իսկ երկրորդը անգամ եթե հաջողվի՝ «պատվիրատուների» ակնկալած արդյունքը հաստատ չի տալու։
ՀԳ. Որևէ ցուցարարի դեմ ոստիկանության ցանկացած գործողություն, որը նույնիսկ օրինական թվա, բացարձակ իրավաչափ չի լինի՝ այնքան ժամանակ, քանի դեռ արգելանքի չեն վերցվել խաղաղ ցուցարարների դեմ վայրենություններ կատարող «իրավապահները»՝ սկսած «քացի տվող» ՊՊԾ պետից, վերջացրած բերման ենթարկվող ցուցարարներին հարվածող բերետավորներով։
Հենրիխն ազատ է արձակվել։ Ի թիվս այլոց, խախտվել է նաև անազատության մեջ պահելու առավելագույնը 3 ժամվա պահանջը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
- Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. Փաստաբան
- «Ժողովուրդ». ՊՊԾ պետի բացատրությունները լսելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրգործ դեպքի առթիվ, թե ոչ
- ՊՊԾ պետի կողմից լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը քննչական կոմիտեն ստացել է