Ռուստամին նոր չեն ծեծել. «Լավ եմ, Աշտարակի ոստիկանությունում եմ»
Նիկոլ Փաշինյանի մոլի աջակից Ռուստամ Ավագյանին ծեծելու տեսանյութն այսօր նախ հայտնվեց Թելագրամի ալիքներից մեկում, ապա արագորեն տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Մինչ Panorama.am-ն իրավապահ մարմիններից փորձում էր հասկանալ, թե ծանո՞թ են տեսանյութին, ի՞նչ ընթացք է տրվել դրան, Ռուստամ Ավագյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնվեց ու ասաց. «ժողովուրդ, ինձ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ամեն ինչ նորմալ է։ Էդ էն առաջին անգամ, որ ինձ ծեծել են, էդ վիդեոներն են տարածել։ Ես լավ եմ ու տրամս էլ լավ է»։
Այս ասելուն զուգահեռ նա ծիծաղում է, ապա բարձրացնում մեքենայում հնչող երաժշտության ձայնը։
Մեքենայից իջնելիս էլ նա ասում է. «Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ է, եկել եմ Աշտարակի ոստիկանություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին