Վանեցյան. Ամեն ինչ լավ է լինելու
«Այս երթերով մենք կարողանում ենք ցույց տալ, որ չենք հանձնվում, պայքարելու ենք մինչև վերջ»,-երթի ավարտից հետո հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա հայտարարեց, Իշխան Սաղաթելյանի առաջնորդած երթի մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ են կիրառել։
«Ես չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում անել, վախեցնե՞լ մեզ, չեն կարողանալու։ Ուզո՞ւմ են ինքնահաստատվել, դա էլ է դժվար, շատ ժամանակ չի մնացել։ Եկեք ծափահարենք բոլոր այն մարդկանց, որոնք ոտքի են կանգնել, պայքարում են ու կոչ անենք միանալ մեզ»,-ասաց նա՝ վանկարկելով «Հայաստա՛ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛», «հա՛յ ազգ, ոտքի՛»։
Վանեցյանն ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու, այսօր ժամը 19։00-ին կհանդիպեն Ֆրանսիայի հրապարակում։
«Պայքարը շարունակվում է, հոգնել չկա։ Լավ եղեք, պինդ եղեք։ Անպայման հաղթելու ենք, ժողովուրդ ջան»,-խոսքն ամփոփեց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթին միացավ Արթուր Վանեցյանը