Քանի ադրբեջանցի զբոսաշրջիկ է այս տարի այցելել Հայաստան
Տարիներ առաջ որևէ մեկի մտքով չէր էլ կարող անցնել, որ ադրբեջանցիները զբոսաշրջության նպատակով հանգիստ կարող են այցելել Հայաստան։ Սակայն, այսօր դա փաստ է։ 44-օրյա պատերազմից հետո ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը խոսում է այն մասին, որ այս իշխանություններից սպասելի է ամեն ինչ, որոնք քարոզում են խաղաղություն Ադրբեջանի հետ՝ մոռանալով գրեթե 5 հազար զոհված հայ տղաներին։
Այսպիսով, այսօր արդեն պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը համալրվել է ևս մեկով՝ Ադրբեջանով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյաների համաձայն, 2022 թվականի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստան է այցելել Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող 3 զբոսաշրջիկ։ Տեղեկացնենք, որ 2019-22 թթ-ին Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկի այցելություն մեր երկիր չի եղել։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 3,5 անգամ էլ ավելացել է Թուրքիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը։
Մասնավորապես, հունվար-մարտին Հայաստան է այցելել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող 1 244 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակհատվածում՝ 356 զբոսաշրջիկ։ Նշենք, որ Թուրքիայից նախորդ տարիներին էլ են զբոսաշրջիկներ այցելել Հայաստան։
Լուսանկարում՝ ադրբեջանցի պատգամավորները Երևանում։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովա. Երևան եկած ադրբեջանցի պատգամավորները փաստեցին՝ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության
- ՀՀ-ում Իրանի դեսպանության արձագանքը՝ Երևանում Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը
- Վարդան Ոսկանյանը՝ ադրբեջանցի պատգամավորին. Նշված բաշիբոզուկին հիշեցնեմ, որ Ադրբեջանի բանտերում անօրինաբար պահվում են բազմաթիվ շիա հավատացյալներ