Երթի մասնակիցները փակեցին Հալաբյան փողոցը, ապա Կիևյան կամուրջը, Բաղրամյան պողոտան
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները փակեցին Հալաբյան փողոցը։ Ապա ընթացքում կարճատև փակ պահեցին Կիևյան կամուրջը, Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկը։
Որոշ ժամանակ անց մասնակիցները շարունակեցին ճանապարհը դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք, որ երթը մեկնարկել է Աջափնյակ վարչական շրջանից՝ Գևորգ Չաուշի արձանի մոտից։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով վանկարկումների, հայրենասիրական երգերի հնչյուրնների ներքո քայլող երթի մասնակիցներին ողջունում են քաղաքացիներն իրենց աշխատավայրերից, բակերից, պատուհաններից, պատշգամբներից։
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին չորս տարբեր կետերից մեկնարկել են երթեր։
Հարակից հրապարակումներ`
- Անձամբ ներողություն եմ խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար. Իշխան Սաղաթելյան
- Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան
- Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթին միացավ Արթուր Վանեցյանը
- Պետք է կասեցնենք այս իշխանությունների ազգադավ ընթացքը. ընդդիմության քայլերթը՝ Գայի արձանի մոտից
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան