Երևանյան փողոցներում հնչում է՝ «առանց Նիկոլ Հայաստան»
Շարունակվում է Երևանի Սասունցի Դավիթի արձանի մոտից մեկնարկած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների քայլերթը։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «պայքար» վանկարկումներով քաղաքացիները քայլում են երևանյան փողոցներով։
Քայլերթի մասնակիցները պարբերաբար նստում են հենց փողոցի մեջտեղում։ Երթի մասնակիցներին մեքենաների վարորդները ողջունում են ազդանշաններով կամ իջնում են մեքենաներից ու բռունցք արած միանում քայլերթի մասնակիցներին, քաղաքացիները պատշգամբներից ողջունում են։
Երթի ընթացքում մասնակիցների թիվը գնալով ավելանում է։
Հիշեցնենք, որ այս պահին Երևանում 4 ուղղությամբ բողոքի ու անհնազանդության ակցիաներ են, իսկ ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք։
Լուսանկարները՝ ՀՀԿ ֆեյսբուքյան էջից։