Վերջին պահին շարժվող ոստիկանական ԳԱԶԷլ-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի մասնակիցներ Երևանյան լճի մոտ փակեցին ճանապարհը: Առաջին գծում շղթա կազմեցին պատգամավորները, իսկ երկրորդում ակցիայի մասնակիցներն են:
«Հայաստանում իրադրություն է փոխվել, մեր քաղաքացին է կանգնած փողոցում, Նիկոլն էլ իշխանություն չուն, մենք կխոհրդակցենք և որոշումը կփոխանցենք մեր հայրենակիցներին և ոստիկաններին»,-բարձրախոսով հայտնեց Աժ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տեղեկացնելով որ ոստիկանությունը պահանջում է բացել ճանապարհը:
Նա դիմեց իրավապահներին և խնդրեց, որ կանխեն սադրանքները:
«Հարգելի ոստիկաններ, Նիկոլի հեռացումը, որ պահանջում ենք, այն անում ենք որովհետև նա դավաճան է, պահանջում ենք, որովհետև նա իր քաղաքացու արժեքը չգիտեր, նրան մահվան տարավ իր արկածախնդրությամբ, պահանջում ենք, որովհետև այն ցավ էր նաև ձեր համար՝ ուսադիր կրող ոստիկաններ: Մենք պահանջում ենք ձեր զինակից զոհված ընկերների համար, որոնց հուղարկավորեցին առանց պաշտոնական արարողության, առանց պատվո պահակի»,-հայտնեց Մանուկյանը և բացատրեց, որ ըստ պատշաճի հուղարկավորություն չարվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը վախենում էր, որ այն օրերին մարդիկ փողոց դուրս կգան, իսկ այսօր բոլորի համար փաղոց է դուրս եկել «Դիմադրության» շարժումը:
Ընդդիմադիր պատգամավորը բարձրախոսով հայտնեց, որ բողոքի ակցիաների մասնակիցներն այնքան են հարգում ոստիկանի ուսադիրը, որ երբ ցույցի ժամանակ այն պոկվում է, հանձնում են իրենց, երբ գլխարկ են գտնում հանձնում են ոստիկանին, որովհետև պետություն են սիրում, Նիկոլի նման չեն, և ուզում են, որ ոստիկանն էլ Նիկոլ չլինի:
Արամ Վարդևանյանն էլ ասաց որ ժողովուրդը որոշել է չբացել ճանապարհը:
Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ արդեն ոստիկանությունն ուժով սկսեց բացել ճանապարհը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:
Խառնաշփոթի մեջ վերջին պահին ոտիկանական ԳԱԶԷլ-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից: Մի քանի կին ցուցարարների ինքնզգացողությունը վատացավ և նրանց առաջին օգնություն ցուցաբերվեց:
Երթը շորունակվեց առանց բերման ենթարկվածների:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան