Գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 21-ին. «Հրապարակ»
Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուց «Հրապարակ»-ը հետաքրքրվել է՝ այս տարվա ամանորյա գլխավոր տոնածառը փոփոխությունների ենթարկվելո՞ւ է, ի՞նչ նոր գաղափարներ կլինեն:
«Գնդիկների գույները փոփոխելու ենք, քանի որ այս տարի կարմիր գույնն է հիմնականում ակտուալ, այս տարի Կարմիր կապիկի տարին է: Փոխվելու են գնդիկների գույները, բայց տոնածառի վրա այս տարի փոփոխություն առանձնապես շատ չի լինելու, որովհետև տոնածառի փոփոխությունը պետք է լինի գլոբալ փոփոխություն, իսկ այդ գլոբալ փոփոխությունը բավականին մեծ գումարների հետ է կապված»,- ասել է նա:
Իսկ թե քաղաքի ձևավորման ինչպիսի մտահղացումներ կան, դիզայները հայտնել է, որ հիմնականում լույսերի հետ կապված նորամուծություններ են լինելու։
«Դուք դա կտեսնեք ամսի 20-ից հետո: Հիմնականում նորությունները լինելու են լույսերի հետ կապված՝ այգիներում, փողոցներում: Եթե հիշում եք, անցյալ տարի ծառերը լուսավորված էին, կհիշեք նաև Բաղրամյան փողոցի վրա կամուրջը լուսավորված և այդ կոնցեպտներով շատ տարբեր տեղեր»,- նշել է Գագա Ամատունին՝ ավելին չմանրամասնելով:
Ինչ վերաբերում է գումարային ծախսերին, ապա Երևանի գլխավոր դիզայներն այդ ինֆորմացիային չի տիրապետում: Հիշեցնենք, որ անցյալ տարիներին քաղաքապետարանը Երևանին տոնական տեսք տալու համար ծախսում էր 18-20 միլիոն դրամ, սովորաբար գումարի մի մասը վերցնում են քաղաքային բյուջեից, մյուս մասն էլ բարերարներն են տրամադրում: Տոնածառի լույսերը, ամենայն հավանականությամբ, կմիացվեն դեկտեմբերի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան