Bloomberg. ՌԴ ֆինանսների նախարարությունը 2022 թ.-ին կանխատեսում է ՀՆԱ-ի 12% անկում
Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի ամենամեծ տնտեսական անկումն է սպասում՝ կապված արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցների աճի հետ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ՌԴ ֆինանսների նախարարության ներքին կանխատեսմանը։
Ըստ աղբյուրի՝ ռուսական գերատեսչությունը ենթադրում է, որ այս տարի երկրի համախառն ներքին արդյունքը կնվազի 12%-ով։ Այս դեպքում դա կլինի ամենալուրջ անկումը 1994 թվականից ի վեր, երբ ՀՆԱ-ն անկել էր 12,6%-ով։
Ըստ Bloomberg-ի՝ եթե Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կանխատեսումն իրականանա, ապա վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանի տնտեսության պտուղները կկործանվեն։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը ապրիլի վերջին կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 8-10%-ով։ Կարգավորողի տվյալներով՝ 2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Առաջին ալիք»-ի, «Ռոսիա-1»-ի և «НТВ»-ի դեմ
- Ուկրաինան մեղադրել է Վրաստանին, Հայաստանին և Ադրբեջանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում ՌԴ-ին օգնելու մեջ
- The Telegraph. ՆԱՏՕ-ի երկրները ռազմական տեխնիկա են մատակարարել Ռուսաստանին՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները
- Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և Մարկ Ցուկերբերգի դեմ
- Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան