Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրու միջադեպի մասին
«Գյումրիում տեղի ունեցած միջադեպն կազմակերպված սադրանքն է եղել»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի ժամանակ news.am-ի եթերում հայտնեց Լևոն Քոչարյանը:
Նա ասաց, որ միջադեպին ներկա գտնվողների պատմածից հասկացել է, որ տարեց մարդկանց ձեռքը հավկիթներ են տվել և համոզել են սադրել:
«Կամ էլ իրենց կողմնակիցներն են եղել՝ չգիտեմ։ Խորհուրդս է, որ չտրվենք նման սադրանքների։ Կարող են շատ վիրավորել, հայհոյել, կոպիտ իրենց պահեն, ամեն մեկը չէ, որ կարող է իրեն զսպել, տեղ կա, որ նյարդերը բռնկվում են։ Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անձամբ ներողություն եմ խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար. Իշխան Սաղաթելյան
- Վարդևանյանը՝ Գյումրիում միջադեպի մասին. Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան