Նեդ Փրայս. ԱՄՆ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն
«Մենք կարծում ենք, որ բողոքի խաղաղ ցույցերը բաց քաղաքական համակարգի տարր են։ Լիովին աջակցում ենք արտահայտվելու և խաղաղ հավաքների հիմնարար ազատություններին»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանում շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին։
Նա կոչ է արել մարդկանց արտահայտել իրենց կարծիքը խաղաղ ճանապարհով։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, իսկ բողոքի ակցիաների մասնակիցներին զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունը և Հայաստանի ժողովրդավարությունը»,-ասել է նա։
Նեդ Փրայսը նշել է, որ անցած շաբաթ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև կայացել է ռազմավարական երկխոսություն, որի շրջանակում կողմերը հաստատել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման հանձնառությունը և Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը ԱՄՆ աջակցությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան