Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հանձնման մասին է
«Մենք պատերազմից հետո անընդհատ փորձում ենք մեր հանրությանը հասցնել, որ այս իրավիճակում իրականում օրակարգը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի համար նոր զիջումների օրակարգը»,- քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարության մասին, որ որ ՀՀ իշխանությունը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։
Աբրահամյանի խոսքով, իշխանությունը փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ անում է կանխելու պատերազմը, բայց իրականության մեջ իշխանությունը մտել է հանձնման օրակարգի մեջ, ինչը ինչ-որ փուլում բերելու է նաև նոր պատերազմի։
«Մենք գալիս ենք մեր հասարակությանը իրական խաղաղություն բերելու, քանի որ այն օրակարգը, որն այսօր քննարկվում է Ադրբեջանի հետ, երբեք մեզ խաղաղություն չի բերելու, մաս առ մաս բերելու է Հայաստանի և Արցախի հանձնմանը։
Մենք շատ ենք խոսում Արցախի մասին, բայց մեր պայքարը ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի համար է, որովհետև այն նախապայմանները, որոնք առաջ է քաշում Ադրբեջանը, իրականում ոչ միայն Արցախի հանձնման, այլև Հայաստանի հանձնման մասին է, ինչի մասին շատ բաց տեքստով խոսում է Ադրբեջանի նախագահը, տարբեր պաշտոնատար անձիք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իրենք պետք է գան կանխելու Հայաստանի ու Արցախի հանձնման այս ծրագիրը։
«Այն հանգամանքը, որ իշխանությունը գնում է քննարկելու, թե մեր որ տարածքները պետք է հանձնի Ադրբեջանին, արդեն իսկ խոսում է այն մասին, որ այս իշխանությունը չունի այլ օրակարգ, քան Հայաստանը աստիճանաբար հանձնելու գործընթացն է։ Իշխանությունն այդ ճանապարհի վրա է, օր առաջ պետք է կանխել, այլ տարբերակ չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Ստեփան Դանիելյան. Սա է տարածաշրջանային զարգացումների մենյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան