Հանքային վառելիքի օգտագործումից «կանաչ էներգիա». Տնտեսվարողների վարքագծի փոփոխությունը քննարկել են Լոնդոնում
Մայիսի 4-ից 10-ը Լոնդոնում անցկացվել է էներգետիկայի ոլորտում վարքագծային տնտեսագիտության մասնագիտական վերապատրաստման հերթական դասընթացը։
Դասընթացը մշակվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) շրջակա միջավայրի, էներգետիկայի և պաշարների Բարթլեթթ դպրոցի մասնագետների կողմից Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի (ՄԿՎԻ) հետ համատեղ։
Ըստ դասընթացի հեղինակ Լորենցո Լոտտիի՝ հիմնական շեշտը դրված էր հանքային վառելիքի օգտագործումից «կանաչ էներգիային» անցման համատեքստում տնտեսության զարգացման, տնտեսվարող սուբյեկտների վարքագծի փոփոխության, շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավոր ռիսկերի ուսումնասիրության հարցերին։
Դասընթացին մասնակցում էին Հայաստանի էներգաարտադրող ընկերությունների, էներգետիկ ձեռնարկությունների և էլեկտրական ցանցերի մասնագետները։ Այն էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման պայմաններում շուկայի մասնակիցների տնտեսական վարքագծի փոփոխության խնդիրներին նվիրված մասնագիտական կատարելագործման դասընթացի շարունակությունն էր, որն անցկացվել էր փետրվարի 18-20-ը Երևանում։
Ունկնդիրները ծանոթացել են էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման սկզբունքներին, ազատ շուկայի պայմաններում էներգաարտադրող ձեռնարկությունների կողմից որոշումների կայացման մարտահրավերներներին, ինչպես նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների արտադրական ցիկլերի առանձնահատկություններին ու «կանաչ էներգիայի» կուտակման տեխնիկական հնարավորություններին։
12 ունկնդիրներից 4-ի մասնակցությունը դասընթացին հնարավոր է դարձել ՄՎԿԿ-ի անվանական կրթաթոշակի շնորհիվ։ Այն սահմանել է ի պատիվ ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի, ում առաջարկած դասավանդման՝ արդյունքի ձևավորմանը միտված նորարարական մեթոդը 1990-ականներին լայն տարածում գտավ մանկավարժական հանրության շրջանում և զգալիորեն նպաստեց Հայաստանում կրթական բարեփոխումների ծավալմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան