Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան
«Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում: Այսօր 4 ուղղություններով անհնազանդության ակցիա ենք իրականացնում ու այսքան շատ եենք: Ինքնաբուխ ակցիաներ էլ են իրականացվում»,-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի մասնակիցներին և պատուհաններից ու կանգառներից նրանց ողջունողներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա չբացառեց, որ կարող են լինել նաև սադրանքներ և ակցիայի մասնակիցներին հորդորեց չտրվել սադրանքներին, այլ ողջունել կողքից ակցիային հետևող բոլոր քաղաքացիներին:
«Ամենահետաքրքիր պատկերն այն էր, որ 8 հոգի միասին կանգնածներից 7-ը փորձում էր մեզ չողջունել, իսկ այդ 7-ի մեջտեղում կանգնած 8-րդը, չնայած իր կողքին աջակցող չկար, բայց շիտակ կանգնել ողջունում էր: Սա է պայքարող տեսակը, այն ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք»,-հայտարարեց Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Մենք հետ ենք վերադարձնելու մեր հաղթանակները. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան