Ծառայողական քննություն՝ թքող ոստիկանի նկատմամբ
Ֆրանսիայի հրապարակում, որտեղ երթից հետո, քաղաքացիները կրկին շարունակում են հանրահավաքը, ցուցադրվեց այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներիմասին հոլովակ։ Տեսախցիկի ֆիքսած կադրում տպավորություն է, որ ոստիկանը թքում է քաղաքացու վրա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնեց, որ այդ ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
«Պատժվելու և հեռացվելու է։ Մյուսների նկատմամբ էլ է նույնը լինելու։ Այն մոլորված ոստիկանը, որը կմտածի չի պատժվելու, պատժվելու է հատ-հատ»,- հայտարարեց Վարդևանյանը։
Նա ուշադրության արժանացրեց նաև այն տեսարանը, թե ինչպես են 15 տարեկան երիտասարդին ուժ կիրառելով բերման ենթարկում։ Նա նշեց, որ այդ պահին երիտասարդի կողքին հայրն է եղել, որին նույնպես բերման են ենթարկել։ Հիմա երկուսն էլ ազատության մեջ են։
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած հայտնի դեպքին,Վարդևանյանը տեղեկացրեց, որ այդ դեպքի հետ կապված այսօր որոշում են կայացրել ձերբակալել ազատամարտիկ տղաներին։
«Հիմա այստեղ նայում եմ կան տատիկներ, պապիկներ, տարեց սերնդի ներկայացուցիչներ։ Այդ ո՞նց է ստացվում, որ մենք միասին քայլում ենք, իրանցից ոչ մեկ հետը մի հատ կառոպկով հավկիթ չի բերում, որ այլ կարծիք ունեցողի խփի, մի հատ էլ հայհոյի ամենալկտի ձևով։ Հերիք եղավ էտ կազմակերպված լկտի սադրանքներին։ Էս իշխանությունները պետք է սթափվեն։ Չի կարելի նման կերպ խաղալ հայ մարդու պատվի հետ»,-ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ վերջ են տալու «սև ու սպիտակին» և ունենալու են մի ազգային դեմք՝ միասնություն և վերջ։
Նա նաև հորդորեց դատախազին, քննիչին, որն այս գործը քննելու է, արդար լինի։ «Մենք միայն արդարադատություն ենք ուզում»,- հավելեց քաղաքական գործիչը։
Մեկ այլ հարցի իր խոսքի ավարտին անդրադարձավ Արամ Վարդևանյանը։ Նա նշեց, որ հաճախ ասում ենք՝ «Երևանը մեր տունն է», բայց ինչու ենք տանը կայանելու համար վճարում։
«Երևանում կայանելը պետք է լինի անվճար։ Կարմիր գիծ չի լինելու»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Հանրահավաքի մասնակիցները երթ իրականացրեցին
- Այս շարժումը մերժում է «սևեր, սպիտակներ», «ժեխեր, զոմբիներ» և այլ բաժանում․ Իշխան Սաղաթելյան
- Պատմությունը մեզ մի բան է սովորեցնում՝ մենք պատմությունից ոչինչ չենք սովորում․ Խաչիկ Գալստյան
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
- Արթուր Վանեցյան. Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին՝ հասկանան
- «Էլ լացող մայր չպիտի′ լինի»․ Ֆրանսիայի հրապարակում երգում է Գայա Արզումանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան