Որոնք են գիտության առաջնահերթությունները
«Պետությունն ասում է, որ մենք գիտությանը գումար հատկացրել ենք, բայց ստիպված ենք կրճատել, քանի որ մարդիկ չեն դիմում, նախագծեր չեն ներկայացնում»,-«Գիտուժ» նախաձեռնության հրավիրած այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց նախաձեռնության անդամ, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:
Նրա ներկայացմամբ՝ ԱՄՆ-ում այլ մեխանիզմ է գործում ՝ պետությունն է գիտության ոլորտում առաջնահերթությունները սահմանում և համապատասխան գումար հատկացնում այդ ուղղություններով գիտական ուսումնասիրություներ կատարելու համար:
Փախչանյանի կարծիքով՝ Հայաստանում պետք է ստեղծվի գիտական կենտրոն, որը կհետազոտի դիտարկվող դաշտը, դուրս կբերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կֆինանսավորի այդ գիտական փաթեթները, իսկ հետազոտությունների արդյունքները կբաշխի իրականացնող կառույցների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան