Արթուր Վանեցյան. Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին՝ հասկանան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է, որ խստորեն դատապարտում էոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը՝ գործընկերների նկատմամբ։
«Այսօր շատ սխալ են վարվել, բիրտ ուժ են կիրառել, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Ուզում եմ հիշեցնել, որ Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ անհնազանդության երթերի մասնակիցների անվտանգությունը և՝ այլ իրավասություն չունի։ Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին, որոնք կատարում ենապօրինի հրամաններ, հասկանան, որ այս պայքարը ոչ թե ինչ-որ բաների դեմ է, այլ այս պայքարը Արցախի և հայ ժողովրդի համար է»։
Անդրադառնալով երեկ Գյումրիում տեղի ունեցած տարեց քաղաքացուն ծեծելու միջադեպին, Վանեցյանը շեշտեց, որ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և կարևոր չէ,թե ով է մեղավոր։
«Բռնությունը պետք է տեղ չունենա մեր հասարակության մեջ։ Ուզում եմ ասել, որ մեր կողմնակիցները կամ աջակիցները, որոնց մենք չենք ճանաչում կամ ճանաչում ենք, եթե որևէ մեկի նկատմամբ բռնություն են կիրառել, ապա ներեղություն ենք խնդրում»,-ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավարն ու հավելեց․
«Մենք տեսնում ենք, որ այդ սադրանքները հստակ ուղորդված են իշխանությունների կողմից։ Կան դեպքեր, մարդիկ, որոնք երևում է , որ ՔՊ-ի անդամններ են, տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Գյումրիում «Դիմադրություն» շարժման մասնակիցների դեմ ակցիա է անում մի իջևանցի տղա, որը աշխատել է պետական տարբեր պաշտոնների, ունի տարբեր կապեր ՔՊ-ի հետ, ՔՊ-ի անդամ է։ Այսինքն՝ հստակ իշխանությունների կողմից ուղորդված սադրանք է, որը եկել է հասել այն հանգրվանին, որ մեր տղաներից ոմանք, տեսել եմ տեսանյութը՝ չեն էլ ծեծել, ձվերով հարվածներ են տալիս, հայհոյում են, մոտենում են, սթափեցնում են, հրմշտոց է տեղի ունենում»։
Արթուր Վանեցյանի դիտարկմամբ՝ սա արվում է այն բանի համար, որ շինծու քրեական գործերով ընդդիմության առավել ակտիվ մասնակիցներին ժամանակավորապես մեկուսացնեն։
«Իրականում այդ քրեական գործերը բոլորը կարճվելու են, քանի որ որևէ հիմք տակը չկա»,- հավելեց Վանեցյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան