Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
«ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն այս պահին գտնվում է Գյումրիում՝ Կումայրի ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանն ու պատգամավոր Հայկ Մամիջանյանն այս պահին ուղևորվում են Գյումրի»,- նախքան երթը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
«Ակնհայտ է, որ Փաշինյանի կեղտոտ ձեռագրի մեջ մտնում են սադրանքները, մանիպուլյացիաները ոչ միայն մեդիա, նաև իրական կյանքում»,- ասաց Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ Գյումրիի դեպքը տեղի է ունեցել մայիսի 8-ին, սակայն տեսանյութը հայտնվել է երեկ։
«Ի դեպ, Դաշնակցական և «Հայաստան» դաշինքի մեր գործընկերներն իրենց պարզաբանումները, ներողությունները բերել են, բայց նկարագրել են՝ ինչ է եղել։ Սադրիչները մարդկանց հայհոյում են, մեքենաներին հարվածում են ու չեն պատժվում, մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանվել, չեմ արդարացնում ծեծը, դատապարտում եմ, բայց ոստիկանության թքի տակ, մարզպետի թողտվությամբ և հրահրմամբ տեղի ունեցող սադրանքներին իշխանությունը տեր չի կանգնում, փոխարենը սկսում են պատժել այն մարդկանց, ովքեր արժանապատվություն ունեն»,- ասաց Աշոտյանը։
Նա նշեց, որ տեսանյութում երևում է՝ Հենրիխը գնում է բաժանելու. «Բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, 5 կոպեկանոց կեղծ գերիատերերին, մարդիկանց, ովքեր դրոշը վերցնում ու կոտրում են, մարդկանց, ովքեր խբում են մեքենաներին, դրանց ոչ մի բան։ Հասկանում եք չէ՝ ընտրողական արդարադատություն է։ Այստեղ արդարադատություն չկա, վախեցնելու փորձ է։ Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական մոտիվացիաներով շարժումը գլխաթափ անելու, վախեցնելու համար է։ Բայց այստեղ վախեցած մարդո՞ւ եք տեսնում»։
Աշոտյանի կարծիքով, փորձում են մաս-մաս գլխատել շարժումը, երիտասարդներին են կպել, վախի մթնոլորտ են ստեղծում, բայց չի ստացվելու։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու. Աբրահամյան
- Վարդևանյանը՝ Գյումրիում միջադեպի մասին. Քրեական իրավունքում գործողության պրովոկացիա հասկացություն կա
- Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. Փաստաբան
- «Գյումրիում բռնության որևէ դեպք չի գրանցվել, երիտասարդները պարզապես ապահովել են իրենց անխոչընդոտ տեղաշարժը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան