Բայդենը ենթադրում է, որ Ռուսաստանը «ելք չունի» Ուկրաինայի պատերազմից
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «փորձում է հասկանալ», թե ինչպես վարվել այն դեպքում, եթե Ռուսաստանը «ելք չունենա» Ուկրաինայի իրավիճակից, գրում է Reuters-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում իրականացվում է, և կասկած չկա, որ արդյունքները ձեռք կբերվեն՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե գոնե մեկ հնարավորություն լիներ Դոնբասի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու, ապա այն կօգտագործվեր, բայց Ռուսաստանին դա չտրվեց։
Ինչպես Բայդենն ասել է Դեմոկրատական կուսակցության համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ, նրան անհանգստացնում է այն, որ, իր կարծիքով, Ռուսաստանի իշխանությունները իբր «ելք չունեն» Ուկրաինայի իրավիճակից։ «Ես փորձում եմ հասկանալ, թե մենք ինչ պետք է անենք դրա հետ կապված»,- ԱՄՆ նախագահի խոսքը մեջբերում է գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, պլանավորվում է «Ուկրաինայի ապառազմականացում և ապապետականացում» իրականացնել, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները