Ադրբեջանցի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարություններն էլ լռեցրեք հենց էս քարտեզով
Հաղորդավար Դավիթ Գրիգորյանը գրում է․
«Եթե Ադրբեջանը պահանջի, որ անկլավները պետք է իրենց վերադարձվեն, ապա պետք է իրենց հիշեցնել, որ իրենք պաշտոնապես հայտարարել են, որ իրենք ժառանգորրդն են Ադրբեջանի 1918-1920 թթ. Հանրապետությանը և չեն ընդունում Սոցիալիստական Ադրբեջանին:
Նրանց պետք է հիշեցնել, որ այդ օրերին ընդհանրապես անկլավ գոյություն չուներ և Նախիջևանն էլ Հայաստանի կազմում էր գտնվեւմ: Ինչպես նաև Հայաստանինն էին Ալ Լճերը, Արծվաշենը և շատ ուրիշ տրածքներ, որոնք նրանք բռնագրավեցին 1925-40 թվականներին և քարտեզի վրա նշված են կանաչով»:
ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի դիտարկումն է։
Գալչյանի փորձն անգնահատելի է ու նման մարդկանց մեկնաբանությունները պարտավոր են հլու-հնազանդ լսել բոլոր այն ինքնահավան իձիոտները, որոնք կարծում են, թե իերնք ամենախելքոն են։ Մենք ունեն գիտական այնպիսի ներուժ, որ ֆայմ ունենային, բոլորին հավաքեին իրար գլուխ ու մտագրոհներով զբաղվեին մի քանի օր՝ Հայաստանի համար լավագույն լուծումները կգտնվեին։ Բայց ինչու՞ լսել «մեր կուսակցության անդամ չհանդիսացող», մեզ հետ իշխանության համար կռիվ չտված, առհասարակ ինչ-որ «պապիների», դրանք ի՞նչ են, որ մի բան էլ ձեզ խորհորդներ տան, չէ՞։
Գալչյանին ու նրա պես մասնագետներին ուսերի վրա դրած պիտի ման տանք, որ մեզ խելք սովորեցնեն, ճիշտ ուղու վրա դնեն։ Գալչյանի կողմից հրապարակված՝ խորհրդային НКВД-ի կողմից հաստատված 20-ականների քարտեզը կցված է գրառմանը։ Ցանկալի կլինի, որ կիսվեք այնքան, մինչև էս պարզագույն ճշմարտությունները հասու դառնան բոլորին։ Եթե մենք ինքներս գանք չշմարտությանը, ապա ճնշման միջոցով կստիպենք չգնալ այնպիսի զիջումների, որոնք կարող են քանդել երկիրը։ Որևէ անկլավ իրավունք չունեն հանձնել, որևէ կտոր հող, որևէ սանտիմետր հայրենիք վաճառելն «անվտանգության» պատրվակով կատարյալ ու աներկբա դավաճանություն է։
Ադրբեջանցի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարություններն էլ լռեցրեք հենց էս քարտեզով։ Կիսվեք, ճանաչեք պատմական իրողությունները, որոնք մեր օգտին են, մեր դեմ չեն։ Ու հավատացեք, որ սա մաքսիմալիզմ չէ։ Եթե մեզ ստիպում են Արցախի մասով նշաձող իջեցնել, ապա գլուխները պատին են տալիս, թե ստիպում են նաև Հայաստանը վաճառել։ Թեպետ․․․ երկու դեպքում էլ գլուխները պատին են տալիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան