Դիլիջանում կայացել է գաստրոնոմիական փառատոնը՝ GastroFest-ը
Դիլիջանի քաղաքային զբոսայգում մայիսի 6-ից 8-ն անցկացվեց Հայաստանում խոշոր գաստրոնոմիկ փառատոն՝ ԳԱՍՏՐՈՖԵՍՏ։ 20-ից ավել մասնակից, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, գինու տներ, Հայաստանի տարբեր մարզերից բնական մթերքների և խմիչքների արտադրողներ, հյուրերին ներկայացրին իրենց արտադրանքը։
Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնի մասնակիցները հյուրերի համար պատրաստել էին ճաշատեսակների ու խմիչքների այն հավաքածուները, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը։ Նրանք նաև կիսվեցին իրենց խոհարարական ավանդույթներով և սեփական հեղինակային հայեցակարգի գաղտնիքներով:
Գաստրոնոմիկ քվեսթի շրջանակներում հյուրերը Դիլիջանի ռեստորաններում խոհարարական թեմաներով հատուկ առաջադրանքներ կատարեցին։ Յուրաքանչյուր փառատոնի օրվա վերջում հայտարարվում էին քվեսթի հաղթողները։
Գաստրոնոմիական տոնավաճառից բացի անցկացվեցին խոհարարական վարպետության դասեր, մրցույթներ և ազգային պարերի վարպետաց դասեր «Կարին» համույթի կողմից։
Գաստրոփառատոնի գործընկերները պատրաստել էին Slackline մրցույթ՝ մարզաձև, որն իրենից ներկայացնում է քայլ հատուկ պարանի (ժապավենի) վրայով, որը ձգվում է ամրացված առարկաներից։ Քաղաքային լճում հյուրերի համար հասանելի էր կայակների և SUP տախտակների վարձույթ:
Փառատոնի յուրաքանչյուր օրն ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ և համերգներով տարբեր հայ երաժիշտների ու խմբերի կողմից, այդ թվում՝ Միքայել Ոսկանյան և Թառափ Տրիո, Tmbata Orchestra, «Տիեզերք» բենդ, Ավելուկ, Ռոզեն Թալ, Հայկ Կարոյի, Նիկ Տեր-Հովհաննիսյան, Դեյվ Գեոդակյան, Արման Փեշտմալջյան և DJ Սերժո:
Փառատոնին ներկայացվել է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղ կարելի էր գնել դիզայներական հուշանվերներ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներից։ Ամբողջ հասույթն ուղղվելու է վիրավոր զինվորների սոցիալական, առողջապահական և կրթական կարիքներին։ Միջոցառման կազմակերպիչը GoToArmenia զբոսաշրջային նախագիծն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան