Այսօր այս շենքում բեմադրվում է մի կրկես, որն արդեն 4 տարի է իրականացնում է Նիկոլը. Երթը կանգնեց Շենգավիթի դատարանի դիմաց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած բողոքի երթի մասնակիցները կանգնեցին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, որտեղ անցկացվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարոթյունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, հիշեցնելով որ երկար տարիներ դատարաններում փաստաբանական գործունեություն է ծավալել և գործ ունեցել տարբեր դատավորների հետ, առաջարկեց ողջունել արժանապատիվ դատավորներին:
«Այսօր խոստանանք մի բան՝ Հայաստանը լինելու է իրավական և արդար դատարաններով պետություն»,-հայտարարեց Վարդևանյանը:
Երթի կազմակերպիչներից մեը հայտարարեց. «Այսօր այս շենքում բեմադրվում է մի կրկես, որն արդեն 4 տարի է իրականացնվում է Նիկոլի և իր ռեժիմի կողմից»:
Նա ասաց, որ օրվա իշխանությունները հենց սկզբից գործելաոճ են որդեգրել՝ ումից վախենում են և չեն կարողանում իրենց համախոհ դարձնել, նրանց դեմ քրեական գործ են հարուցում և ձերբակալում են:
«Այս ընթացքում ինչպես նախագահ Քոչարյանը, այնպես էլ բոլորս ցույց ենք տվել մեր կամքը, որ չենք ընկճվելու, կոտրվելու, հանձնվելու և բոլորով միասին ուս-ուսի տված, մեկ բռունցք դարձած պայքարելու ենք Հայաստանի, Արցախի, մեր ժողովրդի երջանիկ ապագայի համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դա համարում եմ՝ ուղիղ սադրանք տեղի իշխանիկների կողմից. Լևոն Քոչարյանը՝ Գյումրու միջադեպի մասին
- Վերջին պահին շարժվող ոստիկանական ԳԱԶԷլ-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան