Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը. Շարմազանով
«Մենք բախումների չենք գնալու, բախումներ հրահրում են միայն սադրիչները, նիկոլականները»,- քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ իրենք ցնցումների տանելու հայրենիք չունեն, իրենց նպատակն է խաղաղ անհնազանդության միջոցով ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի լեգիտիմություն, իշխանություն, Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը։
«Պետք է պայքարենք այնքան ժամանակ, մինչև այս խաղաղ անհնազանդությունն անհնարին դարձնի նիոկալական ռեժիմի տեղաշարժերը, գործողությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Երևանում ժամը 12։00-ից 4 ուղղությամբ մեկնարկել էին երթեր ու անհնազանդության ակցիաներ։ Երևանի Սասունցի Դավիթի արձանի մոտից մեկնարկած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների քայլերթին մասնակցում են ՀՀԿ-ական գործիչները։ Քայլերթի մասնակիցները պարբերաբար նստում են հենց փողոցի մեջտեղում։ Երթի մասնակիցներին մեքենաների վարորդները ողջունում են ազդանշաններով, քաղաքացիները պատշգամբներից ողջունում են։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունն ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների. Սաղաթելյան
- Վերջին պահին շարժվող ոստիկանական ԳԱԶԷլ-ի տակ ընկած ցուցարարին հեռացրեցին անվադողի դիմացից
- Ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնենք, թե ինչ վիճակում է հայտնվելու. Իշխան Սաղաթելյան
- Երթի մասնակիցները փակեցին Հալաբյան փողոցը, ապա Կիևյան կամուրջը, Բաղրամյան պողոտան
- Անձամբ ներողություն եմ խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար. Իշխան Սաղաթելյան
- Փաշինյանի գրպանի ոստիկանությունն անցել է պլան Բ-ի. Զոհրաբյան
- Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթին միացավ Արթուր Վանեցյանը
- «Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է». Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է քայլերթը
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան