Այս շարժումը մերժում է «սևեր, սպիտակներ», «ժեխեր, զոմբիներ» և այլ բաժանում․ Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ, Գյումրիում տեղի ունեցած տարեց կնոջը ծեծի ենթարկելու միջադեպին անդարադառնալով, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այն իշխանության կողմից հերթական սարդրանքն է։
«Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն։ Սիրելի քաղաքացիներ, մի՛ տրվեք սադրանքների։ Սա «Մարտի 1» կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած, հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է։ Մենք հայտարարել ենք, որ սա համերաշխության շարժում է և պայմանավորվել ենք, որ այս պայքարը բոլոր հայրենակիցների համար է։ Մենք, բացի Նիկոլից ու իր նեղ խմբակից, մեր ժողովրդի մեջ թուրքեր չենք փնտրում։ Եվս մեկ անգամ ասում եմ՝ այս շարժումը մերժում է «սևեր, սպիտակներ», «ժեխեր, զոմբիներ» և այլ բաժանում։ Այս շարժումը համախմբող և նոր զարթոնքի տանող շարժում է»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը։
Նրա խոսքով՝ իշխանական ուժերը նաև ակտիվ հոլովակներ են տարածում, որում պայքարին չիմացողներին անվանում են «թուրք, զոմբի, ժեխ»։
Մինչդեռ, Սաղաթելյանն ընդգծեց, որ առաջին օրվանից պայմանավորվել են՝ զերծ մնալ պիտակավորումներից։
«Մեզ չհասկացողներն էլ մեր քույրերն ու եղբայրներն են և հենց առաջին հերթին մենք պայքարում ենքիրենց համար»։
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, որում ասվում է ,որ Տավուշի և Վայոց Ձորի մարզերում կան հայկական հողեր և կա պայմանավորվածություն այդ հողերը վերադարձնելու համար, Իշխան Սաղաթելյանն ասաց․
«Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար։ Դուք տեսնում եք, որ սա այլևս Արցախի հարց չէ։ Սա գոյաբանական հարց է։ Սա վանաձորցու, գյումրեցու, սյունեցու հարց չէ, հայ ժողովրդի անվտանգության հարց է։ Հետևաբար՝ Նիկոլի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է»։
Քաղաքական գործիչը նաև հայտնեց, որ առաջիկա օրերին մանրամասնորեն կհայտնեն պայքարի ծրագրի ուղղությունները։
«Մենք ունենք մեկ խնդիր՝ րոպե առաջ այս չարիքի Կառավարությանը հեռացնելու խնդիր»,- ասաց Սաղաթելյանը և հայտարարեց երթ սկսելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Պատմությունը մեզ մի բան է սովորեցնում՝ մենք պատմությունից ոչինչ չենք սովորում․ Խաչիկ Գալստյան
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
- Արթուր Վանեցյան. Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին՝ հասկանան
- «Էլ լացող մայր չպիտի′ լինի»․ Ֆրանսիայի հրապարակում երգում է Գայա Արզումանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան