Ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնենք, թե ինչ վիճակում է հայտնվելու. Իշխան Սաղաթելյան
«Գլուխները պատին են տալիս, այսքան ժողովրդին ինչպես կարելի է ծաղրել։ Մեկ Բայրամովն է ծաղրում մեր ժողովրդին, մեկ էլ ՔՊ-ականները՝ Նիկոլի գլխավորությամբ»,- այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով, հարցին, թե ինչքան անհանզանդության ակցիաներին մարդկանց թիվն ավելանում է, այդքան իշխանությունը սկսում է ծաղրանքով վերաբերվել դրան։
Նրա խոսքով՝ անհնազանդության ակցիաներին օրեցօր մարդկանց թիվն ավելանում է, պայքարը անկասելի է դառնում, ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնեն, թե ինչ վիճակի մեջ է հայտնվելու։ «Իրենք պարտվել են և՛ Ալիևին, և՛ սեփական ժողովրդին, դա ակնհայտ է»,- նշեց նա։
Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանության վերջին հույսը սադրանքներն են։
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, նա նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած սադրանքը Վանաձորում տեղի ունեցածի շարունակությունն էր՝ կազմակերպված «նիկոլների» կողմից։
«Առհասարակ ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ներողություն եմ խնդրում քաղաքացիներից այս օրերին պատճառած անհարամարությունների համար, բայց այս ամեն ինչը անում ենք նաև նույն այն մարդկանց համար, որոնք ձու են շպրտում հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Մենք պայքարում ենք իրենց համար, հետևաբար մեր քաաքացիներին չենք բաժանելու սևերի, սպիտակների։ Ովքեր մոլորված են, կար- ժամանակ հետո կհասկանան ինչ է կատարվում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Երևանյան փողոցներում հնչում է՝ «առանց Նիկոլ Հայաստան»
- Ամեն օր մեր բողոքի ակցիաներին ավելի շատ մարդիկ են միանում. Արամ Վարդևանյան
- Փաշինյանի գրպանի ոստիկանությունն անցել է պլան Բ-ի. Զոհրաբյան
- Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Հայհոյանքները, երկու կոպեկ փող աշխատելու համար նման պատվեր կատարելը, որևէ թոռ դաստիարակող պապիկի պահվածք չէր. Գեղամ Մանուկյան
- Գևորգ Չաուշի արձանի մոտից մեկնարկած երթին միացավ Արթուր Վանեցյանը
- Պետք է կասեցնենք այս իշխանությունների ազգադավ ընթացքը. ընդդիմության քայլերթը՝ Գայի արձանի մոտից
- «Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է». Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է քայլերթը
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան