Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և ՀՀ-ն. Ֆրանսիայի հրապարակից ուղերձ՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսք հղեց ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանություններին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը և տեղի ունեցող զարգացումները ձևավորել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և հեռացման համաժողովրդական միանշանակ պահանջ։
Այս պահանջը հիմնավորված է և թելադրված Հայաստանի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ժողովրդավարական արժեքների, ազգային ինքնության պահպանման հույժ կարևոր օրակարգերն ամբողջությամբ այդ մարդու կողմից ձախողելու պատճառով։
Խնդրում ենք վերաշարադրյալի մասին հայտնել ձեր մայրաքաղաքներ, կենտրոնական գրասենյակներ, ինչպես նաև հաշվի առնել ձեր առօրյա աշխատանքում։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ներկայացնել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև խոսք ուղղեց պետական համակարգի հանրային ծառայողներին. «Հարգելի հանրային ծառայողներ, այս օրերին ձեր նկատմամբ կա մեծ ճնշում, փորձում են ձեզ տարբեր կերպ զսպել, սպառնալ, որոշներին արդեն աշխատանքից ազատում են մեր հանրահավաքներին մասնակցելու, երթերին, հայրենիքի համար մղվող պայքարին մաս կազմելու համար։ Այդ նախարարներին ու մարզպետներին բանի տեղ մի դրեք, դրանց հաշված օրեր են մնացել։ Միացեք պայքարին և բոլոր նրանց, ում այս օրերին աշխատանքից ազատել են, այս ամբիոնից վստահեցնում ու երաշխավորում եմ՝ այդ աշխատանքին վերականգնվելու եք, տո մի բան էլ ավելի»։
Իշխան Սաղաթեյանը դիմեց Հանրային հեռուստաընկերությանը. «Այն, ինչ անում է այս օրերին Հանրային հեռուստաընկերությունը, որը սնվում է մեր հայրենակիցների հարկերի հաշվին, մեղմ ասած, ստորություն է։ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է Նիկոլի սելֆիի ձողը, կամ «Հայկական ժամանակի» կցորդը։ Այստեղից դիմում եմ՝ խելքի եկեք, մի դարձեք այս ուսապարկերի կամակատարը, մի դարձեք նրանց քոմենթների մեկնաբանողը, իրականում ներկայացրեք այն, ինչ մեր երկրում գոյություն ունի։
Մենք հասկանում ենք ձեզ, ձեր աշխատավարձերի չափը, բայց իմացեք, որ սնվում եք ժողովրդի գրպանից ու այստեղից կոչ ենք անում՝ խելքի եկեք և ուշքի եկեք»։
Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հնչած հայտարարություններին. «Մենք այստեղ ենք, այս պայքարը հայկական տարածքների հանձնումը կանխելու համար է։ Մենք ասել ենք, որ սա այլևս Արցախի հարց չէ, գոյաբանական պայքար է, ասել ենք, որ Արցախը կորցնելուց հետո կորցնելու են Սյունիքը, Գեղարքունիքն ու մեր պետությունը։ Հենց սրա համար է, որ սա սրբազան պայքար է, այս պայքարից հետ կանգնել չկա, հոգնել չկա, այս պայքարից նահանջ չկա և կրկին ասում ենք՝ գնալու ենք մինչև վերջ։
Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է այն տեքստը, որ ամեն օր ասում է Նիկոլն ու մի քանի նիկոլականներ։ Ասաց, որ Հայաստանում այդ մարդիկ, որ պայքարում են, դե մի 5-6000 հոգի են, իշխանության համար են պայքարում, ասաց ուղիղ այն խոսքերը, ինչ ամեն օր ասում է Նիկոլն ու իր խմբակը, որովհետև սրանց տեքստերը նույն տեղում է գրվում, սրանք նույն նպատակն ունեն։ Եկեք այստեղից նորից հայտարարենք՝ և Նիկոլին, և Ալիևին ուղարկելու ենք գրողի ծոցը, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների, Ի. Սաղաթելյանը դիմելով ոստիկաններին, ասաց, որ չափն անում են, տեղի չտան ճնշումներին. «Նիկոլի նպատակն է ձեզ ներքաշի իր ապօրինի և հանցավոր արարքների մեջ, դուք այս ժողովրդի ճնշումը չեք կարող կասեցնել, հետևաբար քրեական գործեր մի շալակեք»։
Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Ի. Սաղաթելյանը հայտարարեց. «Վաղը Երևանում ժամը 12։00-ից տարբեր ուղղություններ կլինեն ավտոերթ, ամբողջ քաղաքը պետք է ողողենք Արցախի դրոշով, Եռագույնով, «Զարթնիր լաո»-ով, զուգահեռ շարունակում ենք անհնազանդության ակցիաները մինչև 16։00-ն, իսկ ժամը 16։00-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում։ Կարևոր գործ ունենք անելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառայողական քննություն՝ թքող ոստիկանի նկատմամբ
- Այս շարժումը մերժում է «սևեր, սպիտակներ», «ժեխեր, զոմբիներ» և այլ բաժանում․ Իշխան Սաղաթելյան
- Պատմությունը մեզ մի բան է սովորեցնում՝ մենք պատմությունից ոչինչ չենք սովորում․ Խաչիկ Գալստյան
- Արթուր Վանեցյան. Խորհուրդ կտամ ոստիկանության արկածախնդիր աշխատակիցներին՝ հասկանան
- Վանեցյան. Ամեն ինչ լավ է լինելու
- Հայաստանը մերժում է Նիկոլի թուրք-ադրբեջանական խաղաղասիրական օրակարգը. Շարմազանով
- Ոստիկանությունն ապօրինի և անհամաչափ ուժի կիրառմամբ բերման է ենթարկել ակցիայի 100-ից ավելի մասնակիցների. Սաղաթելյան
- Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները ոչ միայն Արցախի, այլև ՀՀ հանձնման մասին է
- Ժողովուրդը ոտքի է կանգել, իսկ ով ծաղրում է, կտեսնենք, թե ինչ վիճակում է հայտնվելու. Իշխան Սաղաթելյան
- Անձամբ ներողություն եմ խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար. Իշխան Սաղաթելյան
- Ինձ թվում է՝ թուրքերի ու ՔՊ-ի տեքստերը նույն տեղում են գրվում. Իշխան Սաղաթելյան
- Արթուր Վանեցյան. Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, նույնը ասում են մեր իշխանությունները
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան