Պատմությունը մեզ մի բան է սովորեցնում՝ մենք պատմությունից ոչինչ չենք սովորում․ Խաչիկ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, իր ելույթում դիմելով ուսանողությանը, ասաց․
«Դուք ուժեղ եք, միասնական եք, այս օրերի ընթացքում, հարյուրավոր, հազարավոր ուսանողներ միացել են պայքարին։ Այս պայքարը նախ և առաջ հիշողության պայքար է։ Այս պայքարը մեր պատմության, Արցախի և Հայաստանի համար է»։
Իսկ գործընկերներին դիմելով, Գալստյանն ասաց, թե «պատմությունը մեզ մի բան է սովորեցնում, որ մենք պատմությունից ոչինչ չենք սովորում»։
«Պատմությունը չի սիրում հանձնվող տեսակին, թույլ տեսակին։ Բայց մենք այստեղ ենք , որ ազգովի ասենք՝ հայը չի′ պարտվում, հայը չի′ հանձնվում»,- հայտարարեց Գալստյանը։
Բազմամարդ ցույցը սկսեց վանկարկել ՝ «Միություն», «Պայքար», «Հաղթանակ»։
«Սրանց թվում է ,թե մարդկանց հիշողությունը կարճ է։ Սա խոսում էր երջանիկ քաղաքացուց ու դժգույն հռչակեց Շուշին։ Հազարավոր ընտանիքների որբացրեց, հազարավորների այրի սարքեց։ Սրան թվում է, որ մեր հիշողությունը կարճ է, բայց մենք գիտենք, որ այս ամենում գեթ մեկ մարդ է մեղավոր,մեկ փրչոտ մեղավոր։ Մենք ամեն ինչ հիշում ենք և այստեղ ենք, որ բոլորս միասեն ասենք... »,-շարունակեց նա, և ցույցը մի մարդու նման միացավ՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»»։
«Հայրենիք» կուսակցության անդամը նաև բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ պատերազմից հետ Նիկոլ Փաշինյանը չի այցելել Արցախ։
Հարակից հրապարակումներ`
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
- «Էլ լացող մայր չպիտի′ լինի»․ Ֆրանսիայի հրապարակում երգում է Գայա Արզումանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան