Իշխանությունը վախի մեջ է, փորձում է ռեպրեսիաների միջոցով մարդկանց ետ պահել. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն, ով այսօր առավոտյան տարվել էր Գյումրի՝ Կումայրի ոստիկանական բաժանմունք, ազատության մեջ հայտնվելուց հետո վերադարձել է Երևան ու միացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիների քայլերթին։
«Իշխանությունը վախի մեջ է, փորձում է ռեպրեսիաների միջոցով մարդկանց ետ պահել։ Տեսնում են, որ օր օրի հազարներով մարդիկ ավելանում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հ. Դանիելյանը։
Հիշեցնենք՝ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ։
Այնուհետև պարզվել էր, որ Հ. Դանիելյանին տարել էին Գյումրի՝ Կումայրի ոստիկանական բաժանմունք։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
- Ոստիկանության աշխատակից ներկայացած անձինք մտել են ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան