Ուորհոլի Մոնրոյի հայտնի դիմանկարը գնել է աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանը
Ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը Christie's աճուրդում վաճառվել է 195,04 միլիոն դոլարով և դարձել ամերիկյան արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ «Shot Sage Blue Marlin» անվանումով նկարը, որտեղ Մոնրոն պատկերված է բաց փիրուզագույն ֆոնի վրա, Ուորհոլի կողմից ստեղծվել է 1964 թվականին՝ օգտագործելով մետաքսե տպագրություն։
Դիմանկարն արվել է աստղի մահից հետո։
Լոտի համար պայքարել է չորս գնորդ: Այն բաժին է հասել աշխարհում ամենահայտնի արտ-դիլեր Լարի Գագոսյանին: