Սևանա լճում շարունակվում են նավակով կորածների որոնումը
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
«Որոնողական աշխատանքներին ներգրավված է 32 փրկարար ծառայող, թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
ԱԻՆ-ից նաև հիշեցնում են, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
«Մայիսի 6-9-ն իրականացվել են որոնողական աշխատանքներ, որին մասնակցել են ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք»,-հայտնում են ԱԻՆ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան