Վրաստան ԱԳՆ-ն դատապարտել է Ցխնիվալիում կայացած դե ֆակտո ընտրությունները
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դատապարտել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում կայացած «նախագահական ընտրությունները»։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։
ԱԳՆ-ն շեշտել է, որ «նման անօրինական գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
«Ռուսական օկուպացիայի ներքո ոչ մի ընտրություն իրավական ազդեցություն չի ունենա, երբ վրացիների էթնիկ զտումների հետևանքով Աբխազիայից և Ցխինվալիից վտարված հարյուր հազարավոր փախստականներ և ներքին տեղահանված անձինք դեռ զրկված են հայրենիք վերադառնալու իրավունքից: Նրանց իրավունքներն ու ազատությունները կոպտորեն ոտնահարված են: Վրաստանի օկուպացված շրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը և մարդու իրավունքների խախտումների համար նրա պատասխանատվությունը հստակորեն հաստատվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի հունվարի 21-ի որոշմամբ», — ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն նաև Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կատարել իր միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի դրույթները.
«Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով գնահատել և արդյունավետ արձագանքել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հետագա անօրինական գործողություններին»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրություններում մասնակցության առաջին տվյալները։ Նախնական տվյալներով՝ առաջատար է Ալան Գագլոևը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան