Վրաստանը ներկայացրել է ԵՄ անդամակցության բանակցությունների հարցաթերթիկի երկրորդ մասը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրապետությունում ԵՄ դեսպան Կարլ Հարցելին է հանձնել լրացված հարցաթերթիկի երկրորդ մասը, որը հանրապետությունը ստացել է Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ երկխոսություն բացելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։
«Մենք ավարտել ենք հարցաթերթի լրացումը: Ընդհանուր առմամբ, յոթ գիրք է դուրս եկել, և ես ուրախ եմ դրանք ձեզ հանձնելու: Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական հանձնաժողովի և անդամ երկրների որոշման ծրագրին»,-Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Եվրոպացի դիվանագետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին հարցաթերթիկը լրացնելու համար և նշել, որ կօգնի Եվրահանձնաժողովին՝ գնահատելու հանրապետության ձեռքբերումները։
Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հարցաթերթիկի երկրորդ մասը բաղկացած է 33 գլուխներից և ընդգրկում էր երկրի ոլորտային զարգացմանը վերաբերող 2,3 հազար հարց։ Վրաստանը պետք է լրացներ այն մինչև մայիսի 13-ը, սակայն կառավարական գերատեսչությունների արդյունավետ համակարգման շնորհիվ այն ավարտվեց ավելի վաղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան