Տոկաևի Թուրքիա կատարած այցից հետո մի քանի համաձայնագրեր են ստորագրվելու
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 10-11-ն առաջին պետական այցը կկատարի Թուրքիա։ Անկարայում ընթացող բանակցություններում նախատեսվում է համակողմանիորեն դիտարկել երկու երկրների հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, և քայլեր կատարել դրա ընդլայնման ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունը։
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության, կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման հարցեր։ Դրանց արդյունքների հիման վրա նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ։
TRT հեռուստաալիքի տեղեկություններով՝ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կմեկնարկի հինգշաբթի. Տոկաև
- Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին