Ո՞ր հասցեներից են մեկնարկելու չորս երթերը
Այսօր կեսօրին Երևանի չորս ծայրամասերից դեպի Ֆրանսիայի հրապարակ կմեկնարկեն երթեր։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղը՝ ժամը 12:00-ին, հավաքվում ենք Գևորգ Չաուշի արձանի հարևանությամբ (Աջափնյակ վարչական շրջան, 15-րդ թաղամաս), որտեղից էլ սկսելու ենք իրականացնել մեր անհնազանդության երթը: Սպասելու եմ բոլորիդ:
Մեր երթուղին.
Գ. Չաուշի արձան- Բաշինջաղյան- Աբելյան- Շինարարներ- Արզումանյան- Հալաբյան- Կիեւյան-Բաղրամյան-Ֆրանս հրապարակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Թելագրամի իր ալիքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը տեղեկացրել է.
«Վաղը կշարժվենք 4 ուղղություններով: Ես 12:00 կլինեմ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից տարածքում(Առյուծ Արքա) և այնտեղից կսկսենք մեր անհնազանդության երթը:
Միացե՛ք...»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մայիսի 10-ին ժամը 11։30 Եևանի Սասունցի Դավիթի արձանի մոտից տեղի կունենա երթ- բողոքի ակցիա։ Միացեք և տեր կանգնեք ձեր հայրենիքին։ Կապիտուլյանտները պետք է հեռանան»։
Չորրորդ ակցիայի մասնակիցներն իրենց երթը կսկսեն Գայի պողոտայից՝ Մեգա Մոլի դիմացից։
«Վաղը, 11:30-ին Գայի պողոտայից իրազեկման քայլերթ: Առանց թուրքի Հայաստան լինելու է»,-գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։