«Ռիա Նովոստի». Երևանում երթին մասնակցել է մի քանի հազար մարդ, նրանց ուղեկցել է մի քանի հարյուր ոստիկան
Երևանում երեկ կայացած երթի ավարտին «Ռիա Նովոստի» գործակալությունը գրել է, որ այն վերջին օրերի ամենաբազմամարդ ակցիան էր։
Ըստ աղբյուրի, երթին մասնակցել է մի քանի հազար մարդ։ Ընդդիմության կողմանակիցներն անցել են մի քանի փողոցներով։
«Երթի ընթացքում նրանք երգում էին ու վանկարկում իշխանության հրաժարականի պահանջով կարգախոսներ։ Մութն ընկնելուն պես երթի մասնակիցները միացրել էին հեռախոսների լույսերը»,-նկարագրում է «Ռիա Նովոստի»-ն՝ ավելացնելով, որ երթն ուղեկցում էին մի քանի հարյուր ոստիկաններ, տասնյակից ավելի ոստիկանական մեքենաներ ու ավտոբուսներ, որոնք շարժվում էին երթի առջից՝ փակելով տրանսպորտի երթևեկությունը։
«Երթին հանդիպող երևանցիները տարբեր կերպ էին արձագանքում, ոմանք ողջունում էին ու նրանց հետ երգում, ոմանք անտեսում էին, մի քանի մարդ էլ՝ հիմնականում վարորդներ դժգոհում էին, որ ակցիաները խանգարում են երթևեկությանն ու մշտապես ստեղծում խցանումներ։
Երթը տևեց մոտ երկու ժամ, շրջան կատարելով նրանք վերադարձան մեկնարկի կետ՝ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ընդդիմությունը բողոքի ակցիաների սկզբում վրաններ է տեղադրել, բեմ հավաքել ու յուրահատուկ շտաբ ստեղծել»,-գրում է աղբյուրն ու հիշեցնում, որ այսօր էլ Երևանի չորս ծայրամասերից դեպի կենտրոն երթեր են իրականացվելու։
Հարակից հրապարակումներ`
- Երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ
- BBC. «Փաշինյանը վաճառում է Հայաստանը». Ինչո՞ւ են Երևանում կրկին բողոքի ակցիաներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան