Պետք է կասեցնենք այս իշխանությունների ազգադավ ընթացքը. ընդդիմության քայլերթը՝ Գայի արձանի մոտից
Այսօր Երևանի չորս ծայրամասերից դեպի Ֆրանսիայի հրապարակ մեկնարկել են անհնազանդության երթերը։ Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ընդդիմության անհնազանդության քայլերթը՝ Գայի արձանի մոտից ուղեկցում են «Վերածնվող Հայաստան» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության առաջնորդները՝ Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը։
Քայլերթի մասնակիցները մարդկանց կոչ են անում միանալ իրենց պայքարին, քանի որ միայն միասնական ջանքերով կարող են արդյունքի հասնել։ «Հակառակ դեպքում վաղն ուշ կլինի»,- ասում են նրանք։
«Կարող ենք կասեցնել այս իշխանությունների ազգադավ ընթացքը, Հայաստանը, Արցախը պետք է ապրեն»,- ասացին երթի ժամանակ, որից հետո սկսեցին վանկարկել «Միություն, պայքար, հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- «Իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է». Սասունցի Դավիթի արձանի մոտից մենարկել է քայլերթը
- Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշ կոտրողներին՝ ոչ մի բան. Աշոտյան
- Ո՞ր հասցեներից են մեկնարկելու չորս երթերը