Ալվինա Աղաբաբյան. Հայաստանի ԱԳՆ-ից զրո արձագանք, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Երեկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները Բրյուսելում համաձայնել են սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ որի՝ նախատեսվում է այսպես կոչված «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին (Տավուշի մարզի որոշ շրջաններ և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը)։
Անցել է մեկ օր։
ՀՀ արտգործնախարարությունից զրո արձագանք, զրո հերքում, ինչը նշանակում է՝ ասվածը ճշմարտություն է։
Մինչդեռ հիշյալ շրջանների հանձնումն Անդրբեջանին ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ.
▪️Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհների մի քանի հատվածներ անցնելու են թշնամուն դրանից բխող բոլոր հետևանքներով (ճիշտ այնպես, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի պարագայում),
▪️հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարվելու է մեր առաջնագիծը, և հսկայական անվտանգային խնդիրներ ու սպառնալիքներ են առաջ գալու (ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում),
▪️ուղիղ հարվածի տակ է դրվելու Երասխը, որի ռազմակալումն Ադրբեջանի կողմից ընդամենը ժամանակի հարց կդառնա, և թշնամու համար ուղիղ ճանապարհ կբացվի դեպի Արարատյան դաշտ ու Երևան,
▪️տասնյակ գյուղեր կհայտնվեն թշնամու ուղիղ նշանառության տակ, ինչն իր հերթին կբերի այդ գյուղերի աստիճանական և ամբողջական հայաթափմանն ու կորստին։
1-ին նկարում Տիգրանաշեն գյուղն է և Թեժքար լեռը (1735մ), իսկ 2-րդ նկարում Թեժքարից բացվող տեսարանն է՝ ասես ափի մեջ փռված Արարատյան դաշտավայրը, որը կհայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ գյուղն ու լեռը Ադրբեջանին հանձնելու պարագայում...»։
Հարակից հրապարակումներ`
- Պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ
- Արսեն Բաբայանը՝ ԱԳՆ-ին. Կարո՞ղ եք ուղիղ հերքել Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի հայտարարությունը անկլավների մասին
- Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը, դրանք պատմական հայկական հողեր են. Թաթոյան
- Գեղամյան. ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը պատրաստվում է հանձնել Տավուշի և Արարատի մարզերի որոշ շրջաններ Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին