Մեր հասարակությունն այնքան է սև ու սպիտակների բաժանված, որ դժվար է գտնել մի անհատի, ով բոլորի կողմից ընկալելի կլինի. Գրիգորյան
«Շարժումը թափ ստանում է, ավելի շատ մարդիկ են դուրս գալիս պայքարի»,- «Հայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծում» խորագրով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ կա մի իրավիճակ, երբ մարդիկ դժգոհ են իշխանութունից, բայց դուրս չեն գալիս փողոց, իսկ այս գործընթացի արդյունքում մարդկանց մի մասը դուրս է եկել փողոց, հիմա խնդիր ունեն մարդկանց մյուս հատվածին էլ դուրս հանել փողոց։
«Այստեղ շատ կարևոր է հատկապես փորձագետների կարծիքը լսել՝ հասկանալու, թե ինչպիսի քայլեր պետք է անել մաքսիմալ մեր ցանկացածին հասնելու համար։ Նշվում է, որ հարթակում ներկայացված լինեն մարդիկ, ովքեր համընդհանուր դրական ընկալումներ կունենան։ Ցավոք ասեմ, որ մեր հասարակությունն այնքան է սև ու սպիտակների բաժանված, որ դժվար է գտնել մի անհատի, ով բոլորի կողմից ընկալելի կլինի»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նրա խոսքով, իրենք նաև անուններ չեն նշում, թե ովքեր պետք է լինեն այն դեմքերը, որոնք պետք է փոփոխություններ իրականացնեն, թեև հաճախ են լսում՝ անուններ տվեք։
«Անչափ կարևոր է հասկանալ, թե ովքեր են նրանք, բայց եկեք ուշադրություն չդարձնենք միայն դեմքերին, այլ հասկանալ, թե ինչ խնդիր է իր առջև դնում շարժումը, ինչ խնդիր պետք է լուծի այս շարժումը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ա.Գրիգորյանն ասաց, որ մեր հասարակությունում, սփյուռքում էլ պակաս չեն այն մարդիկ, ովքեր կարող են իսկապես փոփոխություններ բերել։
«Խնդրում եմ՝ ժողովուրդ ջան եկեք միասնաբար պայքարենք։ Ես կարող եմ թերություններ նշել այս գործընթացում, բայց և այնպես, քանի որ նպատակը մեկն է, չպետք է կենտրոնանալ դրանց վրա, այլ կենտրոնանալ ընդհանուր գործընթացի, նպատակի վրա»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան