Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 299 հոդվածով փաստարկված պետական դավաճան է․ Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավքի ընթացքում, ելույթի ընթացքում մի «գաղտնիք» բացահայտեց։
«Ձեզանից վախենում են»,- հայտարարեց նա և շարունակեց․ «Գիտեք ո՞վ, հիմա կասեք Նիկոլ Փաշինյանը, բայց էդ մարդն իր ամբողջ կյանքում է վախեցել, իր մասին չեմ ասում։ Ձեզանից վախենում է Ալիևը, որովհետև հորից իրեն փոխանցած գենետիկ կոդով իր գլխի վրա զգում է հայկական բռունցը, որ 88-ին մի ամբողջ ազգ բռունց դարձավ և այդ բռունցքն իջավ նրանց գլխին։ Այդ բռունցքը մինչև հիմա զգում են և վախենում են՝ ուղիղ կանգնած հայ մարդուց։ Գիտեն, որ հային կոտրել հնարավոր չէ։ Մոլորակի վրա ապրող ցանկացած հայ մարդ սա պետք է իր համար դարձնի ամեն ժամի, ամեն վայրկյանի խնդիրը»։
Արթուր Ղազինյանը նաև տեղեկություն փոխանցեց առ այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն ամբողջ աշխարհին համոզել են՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը «համակերպվել» են պարտության հետ, Արցախի կորստի հետ և չեն ուզում ունենալ պետություն։
«Սակայն, վերջին տասն օրվա ընթացքում, ձեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը բերելով այս տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հուժկու երթերին և ձեր ձևակերպած պահանջին, դուք կոտրեցիք այդ թեզը։ Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ չենք հաշտվել պարտության հետ, երբեք չենք հրաժարվելու Արցախից և ապրում ենք ու ապրելու ենք հավերժական Հայաստանում։ Համաշխարհային ուժային կենտրոնները, լսելով Նիկոլ Փաշինյանին և Ալիևին, իրենց պլանավորումն իրականացրել էին այն հիմքի վրա, որ հայ ժողովուրդը հրաժարվել է Արցախից, չի ցանկանում որևէ բան, չի ուզում ունենալ պետություն։ Ձեզանից յուրաքանչյուրն իր ամրությամբ, մտքով և ոգով ստիպեց ամբողջ աշխարհին վերանայել՝ Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ իրենց ունեցած բոլոր պլանավորումները»։
Ղազինյանի խոսքով՝ այժմ վերագծվում են բոլոր պլանավորումները և հայկական գործոնը շարունակելու է մնալ որոշիչ ու հայ ազգը շարունակելու է ապրել իր հայրենիքում։
Ինչ վերաբերում է հաճախ հնչող « Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ մարդասպան» արտահայտություններին , ապա Ղազինյանը հայտարարեց, որ դրանք քաղաքական հայտարարություններ չեն։
«Ապացուցված փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը քրեական օրենսգրքի 299 հոդվածով այլևս փաստարկված պետական դավաճան է»,- ասաց իրավաբան Ղազինյանն ու պնդեց, որ չի գտնվի պրոֆեսիոնալ մի իրավաբան, որը կվիճարկի այս հանգամանքը առ այն , որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է»։
Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերից, որն արվել է ԱԺ-ում, առ այն,որ 44-օրյա պատերազմը կարող էր չլիներ,կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի, Ղազինյանը շեշետեց, որ սա հետևյալն է ապացուցում․ « 44-օրյա պատերազմը պլանավորված, նպատակադրված և լավ մշակված պատերազմ էր, իսկ զոհերն անհրաժեշտ էին՝ իշխանությունը պահելու համար» ։
Ղազինյանի համոզմամբ՝ այս համգամանքը հետագայում քրեական գործերի շրջանակում կապացուցվի։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ, մտիր ժողովրդի մեջ և ողջ պերճանքը կզգաս՝ ինչ է ասում ժողովուրդը քո մասին. Սաղաթելյան
- Եթե, Աստված մի՛ արասցէ, դուք լիկվիդ մնացիք այս քննությանը, մենք բոլորով ենք լիկվիդացվելու․ Դասախոսն՝ ուսանողներին
- Հրաչ Ջաբրայան. Նիկո՛լ, երբ հաջորդ անգամ հանդիպենք, դու լինելու ես ճաղերի հետևում, ես լինելու եմ արդարության կողմը
- Շիշ նետողը. Քաղաքացիներն ուշադրություն են հրավիրում ոստիկանի արարքին
- ՌԴ-ն միակողմանի դուրս է եկել այդ պայմանագրի՞ց, կարծես՝ չէ, իսկ կարո՞ղ է մեր կողմն է փորձում դուրս գալ․ Վահե Հակոբյան
- «Ոստիկան արթնացիր, մեր պայքարին միացիր»․ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց շարունակել երթը
- Մեկ այլ երթով քաղաքացիները շարժվում են դեպքի քաղաքապետարան
- Չի կարելի, տանում եք բախման. Սաղաթելյանը՝ ոստիկաններին
- Երթի մասնակիցները շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան