Թուրքիայում առևտրի կենտրոնի առաստաղը փլուզվել է
Թուրքիայի Բուրսա քաղաքում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առաստաղը փլուզվել է, շտապօգնության բրիգադները մեկնել են վայր, փլատակների տակ հնարավոր է մարդիկ մնացած լինեն։ Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով A Haber հեռուստաալիքին։
Ոստիկանությունը, հրշեջ-փրկարարներն ու փրկարարները դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում։
«Ներսում գտնվող մարդիկ տարհանվել են, իսկ առևտրի կենտրոնի մուտքը փակ է»,- ասել է հեռուստաալիքը։
Փլատակների տակ մարդկանց որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են