Քանի այս իշխանությունը կա, բնականոն կյանքի վերադառնալ հնարավոր չէ. Իշխան Սաղաթելյան
«Քանի այս իշխանությունը կա, բնականոն կյանքի վերադառնալ հնարավոր չէ»,- այս մասին Ֆրանսիայի հրապարկում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ այսօր առավոտից տեղի են ունեցել մի շարք անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր, որոնց արդյունքում քաղաքի մեծ պարալիզացվել է։
Նրա խոսքով՝ պետական համակարգը չպետք է ծառայի այս իշխանություններին, ուստի շարունակելու են անհնազանդության բողոքի ակցիաներն այնքան, մինչև հասնեն մի ծավալի, որ այլևս ժողովրդի ցասումը չկարողանան կասեցնել։
Այս խոսքերից հետո Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ երթ են իրականացնում Սայաթ-Նովա-Աբովյան փողոցով, շարունակում են շրջափակել փողոցները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան