Քաղաքական 22:02 11/05/2022 Հայաստան

Նիկոլ, մտիր ժողովրդի մեջ և ողջ պերճանքը կզգաս՝ ինչ է ասում ժողովուրդը քո մասին. Սաղաթելյան

«Մենք այսօր առաջին անգամ շրջափակել ենք պետական շենքերից Երևանի քաղաքապետարանը։ Հերթով նման կառույցները շրջափակելու ենք, արգելափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այս օրերին Հայաստանում պայքարին զուգահեռ բուռն քայլեր ու գործողություններ են տեղ ունենում սփյուռքում։

«Առաջին օրվանից հայտարարել ենք, որ սա համահայկական և համազգային դիմադրություն է։
Նիկոլ, տեսար ոնց դիմավորեցին քեզ Նիդերլանդների մեր հայրենակիցները։ Ողջ հայ ժողովուրդն է այդպես բնութագրում ու մտածում քո մասին, պարզապես Հայաստանում ման ես գալիս ավտոշարասյուներով, պաշտպանվում ես ոստիկանական բազմաթիվ շերտերով և չես տեսնում մոտիկից՝ ինչ է մտածում ժողովուրդը քո մասին։

Տղա ես, մտիր ժողովրդի մեջ և ողջ պերճանքը կզգաս՝ ինչ է ասում ժողովուրդը քո մասին»,- ասաց ընդդիմադիր գործիչը՚

Նա ընդգծեց, որ այս պայքարն անկասելի է, Հայաստանը չի թուրքացվելու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։

Սաղաթելյանի խոսքով, այս օրերին իրենց բերած փաստարկներին, ասելիքին, պայքարին որևէ հակադրություն չկա բացառությամբ այն, որ իրենք դեմ են խաղաղության օրակարգին։

«Սրանք շարունակում են վախեցնել մեր ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, պատերազմ է լինելու։ Սրանք շարունակում են Ալիևով վախեցնել ձեզ։ Նիկոլի վերջին հույսն Ալիևն է ու Ալիևի հետ  պայմանավորված սադրանքները։ Չի լինելու, մեզանից լավ խաղաղության գինը ոչ մեկ չգիտի, մենք շարունակ պայքարել ենք այդ խաղաղության համար, բայց խաղաղություն ունենալու համար պետք է ունենալ ուժեղ և մարտական բանակ, պետք է այդ խաղաղությունը պարտադրենք։ Տարբեր խոսակցություններ են պտտվում, այս ամբիոնից հայտարարում եմ՝ մենք մեծապես կարևորում ենք ռուս խաղաղապահ զորքերի առաքելությունը Արցախում»,- ասաց Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ահազանգին. «Մի շատ ցավոտ թեմայի մասին եմ ուզում խոսել, բայց պետք է խոսեմ, որպեսզի նրանց համար, ում դեռ այս իշխանության դեմքը հայտնի չէ, ավելի պարզ դառնա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթական զեկույցում ահազանգել է, որ Հայաստանում կովիդ 19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալներն ուռճացված են։ Պարզվել է, որ այս սրիկաների կառավարությունը պատերազմում զոհված մեր տղաներին ներկայացրել է որպես կովիդից մահացածներ։ Սրանց սրիկայությանը չափ ու սահման չկան։ Էս են սրանք, սրանք չունեն սրբություն, հայրենիք, որևէ կարմիր գիծ և ամեն ինչ փորձել էլ անել ու անում են հանուն իրենց աթոռի։ Թույլ չենք տալու, սրանց  միասին վռնդելու ենք»։

Նրա խոսքով, այս իշխանությունները մտածում էին՝ կհոգնեն, կհիասթափվեն, մի քանի հավաք, երթ, ցույց կանեն, կպառակտվեն,  կգնան տներով ու իրենք կշարունակենք հայրենիքը հանձնել։

«Չի լինելու, այս ազգը ոտքի է կանգնել։ Մենք ձեր յուրաքանչյուրի առջև պատասխանատվություն ունենք։ Ժողովուրդ, գնալու ենք մինչև վերջ՝ հետ քայլ չկա, նահանջ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով վաղվա անելիքների մասին՝ նա հայտարարեց, որ առավոտվանից կրկին շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաները, պետք է ավելացնել ակցիաների քանակն ու մասնակիցների թիվը։

«Վաղը շարունակվում են ավտոերթերը։ Երթերից հետո քաղաքի տարբեր հատվածներում կլինեն ակցիաներ,  16։00-ին հավաքվում ենք կրկին այս հրապարակում հերթական կարևոր գործն անելու»,- տեղեկացրեց նա։

Սաղաթելյանն ասաց, որ այսօրվանից սկսած այն ազատ ժամերին, երբ կոնկրետ քայլեր ու գործողություններ չունեն, այս հրապարակի տարբեր հատվածում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ բժիշկներ, մշակութային գործիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, հատկացնելու են տեղեր  տարբեր թեմաների, ծրագրերի, անելիքների մասին խոսելու։

«Դիմում եմ Հայաստանի քաղաքական ուժերին, մտավորականներին, ուսանողներին, դասախոսներին, զինվորականներին՝ սա բոլորիդ հարթակն է, եկեք, մասնակցեք, մեր պայքարը ընդլայնենք ու գնանք հաղթանակի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}