«Հրապարակ». Վազգեն Մանուկյանը կրկին վերադարձել է պայքարի կիզակե՞տ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախկին վարչապետ, մեկ տարի առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը շարժումը մարելուց հետո նեղսրտել էր ընդդիմությունից՝ պայքարը մինչև վերջ չտանելու և արտահերթ ընտրություններին համաձայնելու համար, տևական ժամանակ մեկուսացել էր, և նրա նեղսրտվածությունը ժամանակ առ ժամանակ երևում էր հարցազրույցներից, որոնք, որպես կանոն, իր կնոջ կայքին է տալիս՝ ankakh.com-ին, նախօրեին Ֆրանսիայի հրապարակում էր։ Դավիթ Շահնազարյանի հետ նա տեղավորվել էր «Ազատագրում» վրանի ներսում և զրուցում էր։
Մենք Մանուկյանից փորձեցինք հետաքրքրվել՝ կրկին վերադարձել է պայքարի կիզակե՞տ, կատակեցինք՝ գուցե ժամանակավոր վարչապետի թեկնածուի խնդի՞ր է դարձյալ առաջացել։ Սակայն Մանուկյանն ասաց, որ ինքն առաջին իսկ օրվանից հրապարակում է։ «Միգուցե վրան առաջին անգամ եմ եկել, բայց ես այստեղ եմ ամեն օր»,- ասաց նա և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան