«Հավերժ անեծք դավաճանին». Նիդերլանդներում հայերն ակցիա են իրականացնում Փաշինյանի դեմ
Երեկվանից Նիդերլանդների Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի տարբեր ներկայացուցիչները տարբեր վայրերում դիմավորում են բողոքի ակցիաներով։
Նրանք «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «հողատու», «Նիկոլ դավաճան, «Նիկոլ կապիտուլյանտ», «Նիկոլ դիկտատոր», «թուրքի լամուկ» վանկարկումներ են անում, իսկ ձեռքներին ունեն «հավերժ անեծք դավաճանին», «Արցախ հանձնողը Սյունիքին էլ կհանձնի» , «Գնա, գնա, գան», «Նիկոլ վասակ» գրությամբ պաստառներ։ Նաև հնչում է «Զարթնիր լաո» երգը։
«Նիկոլ դավաճանին քշելը, հեռացնելը միայն Երևանում մեր հանձնառու հայրենակիցների գործը չէ։ Խնդիրը համահայկական է, խնդիրը վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը, խնդիրը վերաբերում է Հայաստանն ունենալ-չունենալուն, խնդիրը վերաբերում է Հայաստանում հայ մնալում, ուրեմն խնդիրը վերաբերում է ազգին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդներում Փաշինյանին «ողջունել» են՝ «Նիկոլ դավաճան», «հողատու»
- Նիդերլանդները միացել է Փաշինյանի հրաժարականը պահանջող "Stop Nikol" կարգախոսին. Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան