
Շիշ նետողը. Քաղաքացիներն ուշադրություն են հրավիրում ոստիկանի արարքին
Քաղաքապետարանի շենքի շրջափակման ընթացքում ոստիկաններից մեկը պլաստմասե շիշ է նետում պայքարի մասնակիցների ուղղությամբ։
Ոստիկանի արարքի վրա իրավապահների ուշադրությունն են հրավիրել բազմաթիվ քաղաքացիներ՝ գրառումներին կցելով տեսանյութը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր էջում հրապարակել է տեսանյութն ու գրել. «Շիշ նետող ոստիկանը»։
Բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է.
«Շիշ բռնող ունեինք, Շիշ նետող ոստիկան չունեինք։ Էսօրվանից ունենք»։