Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մտածում են իրենց թագավորական տիտղոսներից հրաժարվելու մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Կարիբյան կղզիներում անհաջող շրջագայությունից հետո մտածում են թագավորական տիտղոսներից ազատվելու մասին։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը՝ վկայակոչելով թագավորական շրջապատին մոտ կանգնած աղբյուրին։
Այսպիսով, հայտնի է դարձել Քեմբրիջի դքսի և դքսուհու՝ Բրիտանական միապետությունն արդիականացնելու մտադրության մասին։
Ինսայդերները հայտնում են, որ Բելիզ, Ճամայկա և Բահամներ այցելելուց և տեղի բնակիչների կողմից մի շարք բողոքներից հետո նրանք դիտարկում են պաշտոնական տիտղոսներից հրաժարվելու հնարավորությունը:
Նշվում է՝ ամուսինները ցանկանում են, որ իրենց դիմեն անուններով։ Բացի այդ, նրանք նախատեսում են չեղյալ հայտարարել ավանդական ողջույնի ձևերը՝ գլուխ խոնարհելն ու ռևերանսը։ Զույգը նաև դեմ է արտահայտվել պաշտոնական միջոցառումների ժամանակ նրանց և հանրության միջև մետաղական պատնեշների գոյությանը։
«Նրանք ցանկանում են ավելի մոտ լինել մարդկանց, ավելի քիչ ձանձրալի ձևականություններ պահպանել և հրաժարվել շատ ավանդույթներից»,- հայտնել է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
- Քեյթ Միդլթոնը բացահայտել է առողջ և անթերի մաշկ ունենալու գաղտնիքը
- Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հրաժարվել են մասնակցել Բեքհեմի որդու հարսանիքին
- Քեյթ Միդլթոնը հանրությանը ներկայացել է 3,2 ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերարկուով
- Քեյթ Միդլթոնը խոստովանել է՝ իրեն ուժասպառ է արել երեխաների տնային ուսումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները