ՌԴ-ն միակողմանի դուրս է եկել այդ պայմանագրի՞ց, կարծես՝ չէ, իսկ կարո՞ղ է մեր կողմն է փորձում դուրս գալ․ Վահե Հակոբյան
Ֆրանսիայի հրապարակում, երթից հետո, մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
«Երկու օր առաջ միասին տոնեցինք մեր պապերի՝ 77 տարի առաջ կերտած հաղթանակը։ Հաղթանակ, որտեղ հայ ազգն ունի շատ մեծ վնաճում՝ 300 000 հայորդի մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որից կեսից ավելին տուն չեն վերադարձել։ Բայց մեր պապերը Ստալինգրադում և Կուրսկում կռվելիս, միևնույն է, պահում էին մեր այստեղ լինել չլինելու գոյության հարցը»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և շարունակեց․ «Մենք բոլորս հիշում ենք՝ Թուրքիան ոնց էր մինչև վերջին վայրկյանն ուզում բացել երկրորդ ճակատը, որպեսզի աջակցեր ֆաշիսկատական Գերմանիային»։
Հակոբյանի խոսքով՝ տասնյակ տարիներ են անցել, սակայն ոչինչ չի փոխվել, Անկարայի «ախորժակն» ու քաղաքականությունը նույնն են մնացել։
«Հաշվի առնելով այդ սպառնալիքները, որը գալիս է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, նորանկախ Հայաստանում 1997 թվականին կնքվեց ՀՀ -ի ՌԴ-ի միջև ռազմաքաղաքական պայմանագիր, որը գործում է մինչև հիմա։ Այժմ թե՛ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, թե՛ մեր իշխանությունների կողմից հնչում են սպառնալիքներ, եթե այս մի բանը չզիջենք, չտանք, ապա պատերազմ կլինի։
Հիմա հարց եմ ուզում տալ, ի՞նչն է փոխվել, պայմանագիրը չեղյա՞լ է եղել, միջազգային երաշխիքներն են հե՞չ եղել, ՌԴ-ն միակողմանի դուրս է եկել այդ պայմանագրից, կարծես՝ չէ, իսկ կարո՞ղ է՝ մեր կողմն է փորձում դուրս գալ, հնարավոր է, չի բացառվում։ Սա ևս մեկ պատճառ, որպեսզի սրանք րոպե առաջ հեռանան և սեպեր չխրեն մեր և մեր դաշնակցի միջև»։
Քաղաքական գործիչը նկատեց, որ հայ ժողովուրդը շատ բան է տեսել, բայց երբ սեփական իշխանությունն ահաբեկում է սեփական ժողովրդին՝ ի շահ մեր թշնամիների, նրա խոսքով, սա որևէ տրամաբանությամբ չի կարող ընկալվել։
«Հասկանո՞ւմ եք չէ, ուր ենք մենք հիմա հասել»,- նշեց Հակոբյանն ու շարունակելով խոսքը ընդգծեց, որ մեր բանակը պատերազմից 1,5 տարի անց շարունակվում է քանդվել, իսկ ուժեղ ու հզոր բանակը մեր՝ Հայաստանի, Արցախի անվտանգության երաշխիքն է։
«Մենք այսօր մեծ պատասխանատվություն ենք կրում մեր սերունդների առջև, որպեսզի իրենք մեր սխալների վրա սովորեն, որպեսզի թույլ չտան ամեն մի թյուրիմացության գա, վերցնի իշխանությունն ու երկիրը հասցնի էս վիճակին։ Դրա համար մեր պայքարը պետք է գնա մինչև վերջ։ Այն անկասելի է։ Պետք է հասցնենք իրտրամաբանական ավարտին ՝ «Առանց Նիկոլ Հայաստան»»,- եզրափակեց Վահե Հակոբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան