Ջոն Քերի. Իրանն ու ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում կարող են համագործակցել
«Իրանն ու ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում կարող են համագործակցել»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը «Նյու Յորք Թայմզ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և ԱՄՆ-ի համագործակցության հավանականությանը, մասնավորապես նշել է. «Հուսով եմ միջուկային համաձայնագրի հաջող գործարկման դեպքում Վաշինգտոնը կկարողանա Սիրիայում Իրանի հետ համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում»:
Ջոն Քերին ասել է, որ Իրանը Սիրիայի և Իրաքի սահմանում աջակցում է ահաբեկչության վերացման դեմ իրականացվող գործողություններին՝ օգնություն ցուցաբերելով իրաքյան և շիայական այլ խմբավորումներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան