Եղիսաբեթ II-ը գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի բացել խորհրդարանի առաջին նստաշրջանը
Մեծ Բրիտանիայի թագուհին գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցել խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը: 1963 թվականին Եղիսաբեթ II-ը արարողությունը բաց է թողել հղիության պատճառով, իսկ այսօր՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով, որոնք Բուքինգհեմյան պալատում անվանել են «շարժունակության հետ կապված էպիզոդիկ խնդիրներ»:
Euronews.com-ը գրում է, որ Վեսթմինսթերում եղել են թագավորական ընտանիքի երեք անդամներ՝ Եղիսաբեթ 2-րդի որդին և ժառանգը՝ արքայազն Չարլզը, նրա որդին՝ Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը և վերջինիս կինը՝ Քեթրինը:
Բրիտանական խորհրդարանի նստաշրջանը բացող ավանդական ելույթը, թագուհու փոխարեն, ստիպված է եղել ընթերցել 73-ամյա արքայազն Չարլզը։
Այս տարի Եղիսաբեթ II-ը մասնակցել է միայն մեկ միջոցառման Վինձորի ամրոցից դուրս՝ իր հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիշատակի արարողությանը: Թագուհին այնտեղ էր եկել՝ հենվելով ձեռնափայտի վրա։ Արարողությունից մեկ ամիս առաջ՝ փետրվարին, հայտնի էր դարձել, որ Եղիսաբեթը, որը բրիտանական գահը զբաղեցնում է արդեն 70 տարի, կորոնավիրուսով է հիվանդացել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան